ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրն անմիջական երկխոսություն չունի Ռուսաստանի հետ, սակայն փաստացի այդ կողմը ներկայացնում են ամերիկացիները։ «Ամերիկյան կողմի հետ երկխոսության ընթացքում նրանք, եթե կարելի է այդպես ասել, ներկայացնում են ռուսաստանյան կողմը, որովհետև խոսում են նրանց ազդակների, պահանջների, քայլերի, պատրաստակամության կամ անպատրաստության մասին»,- նշել է Զելենսկին։               
 

Ովքեր են գրոհելու Մայր Աթոռը

Ովքեր են գրոհելու Մայր Աթոռը
24.07.2025 | 17:21

Գրոհողներին կարելի է բաժանել երկու խմբի:

Խումբ Ա

Այն, որ մի զանգված տարվելու է Էջմիածին ադմինիստրատիվ լծակների շնորհիվ, պարզ է: Նման զանգված կար և՛ հիտլերյան Գերմանիայում, և՛ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում, և՛ Ստալինի ժամանակաշրջանում:

Այդ մարդկանց շարժառիթները պարզ են՝ կա՛մ աշխատանք են կորցնելու, կա՛մ կոմպրոմատներ կան նրանց վրա, կա՛մ էլ ուղղակի համարում են, որ իրենք փոքր մարդ են ու հրաման են կատարում:

Յուրաքանչյուրի կյանքում գալիս է ժամանակ, երբ պետք է իր համար որոշում կայացնի՝ մնում է մարդ, ու դրա համար պետք է քայլ կատարի ու գին վճարի կամ կորցնում է դեմքը, եթե այն ունի:

Նշյալ խմբում գտնվող մարդիկ արդեն իսկ կորցրել են դեմքը: Քչերը կգտնվեն, որոնք պատրաստ են, այնուամենայնիվ, մարդ մնալ և դրա համար գին վճարել:

Այս խմբում ամեն ինչ պարզ է ու հասկանալի:

Խումբ Բ

Երկրորդ խմբում մարդիկ են, որոնք ինքնաբուխ են գնալու Էջմիածին: Ժամանակին Գերմանիայում, Օսմանյան Թուրքիայում, ստալինյան կայսրությունում կար գաղափարախոսություն, և որոշ մարդիկ անկեղծորեն էին պրոպագանդայի ազդեցությաքն տակ հայտնվել ու հավատում էին, որ հայերը, հրեաները երկրի թշնամիներն են, կամ իրենց հարևանն ու մանկության ընկերը ներքին թշնամի է, կամ թշնամի երկրի լրտես: Ինչ-որ տեղ նրանց կարելի է հասկանալ, ոչ բոլորն ունեն անալիտիկ ու քննադատական մտածողություն: Սակայն, մեր դեպքում, գնալ Էջմիածին, քանդել հազարամյա եկեղեցին, որը Սփյուռքի ողնաշարն է, հանուն կուսակրոնների կուսության անաղարտության, հերթական անգամ հավատալ Արցախը, Հայաստանի տարածքի մի մասը զոհաբերած ու արդեն Սյունիքը զոհաբերելու պատրաստ խելագարի հետևից, դա արդեն լրջագույն սոցիալական խնդիր է: Որևէ գաղափարախոսություն, բացի Հայաստանի կործանումը, իշխող խունտան չունի:

Փաստորեն, մեր սոցիումի մի հատվածի կոգնիտիվ ապարատն ու արժեքային համակարգը լրջագույն խափանման վիճակում է:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 7619

Մեկնաբանություններ